Բաժիններ՝

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Հունիսի 21-ին Կոլումբիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փաստաբան և ԱՄՆ նախագահի կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ հաղթանակ է տարել ձախ ուժերի «Պատմական պակտ» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդայի նկատմամբ:

BBC-ն հաղորդում է, որ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել է ձայների 49,7%-ը, իսկ Սեպեդան՝ 48,7%-ը։

Bloomberg-ն անցկացված ընտրությունները համարում է «երկրի պատմության մեջ ամենալարվածներից ու բևեռացվածներից մեկը»։

Վերջնական արդյունքները պետք է հաստատվեն ավելի դանդաղ իրավաբանորեն պարտադիր հաշվարկի ընթացքում, երբ ընտրական մարմինները ստուգում են ընտրատեղամասերի պաշտոնական արձանագրությունները։

Առաջին փուլի արդյունքներով դե լա Էսպրիելյան ստացել էր ձայների 44%-ը, Սեպեդան՝ 41%-ը։

Առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի դե լա Էսպրիելյայի թեկնածությունը երկրորդ փուլում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930