Զելենսկին փոստով Լեհաստանի նախագահին է վերադարձրել «Սպիտակ արծիվ» շքանշանը՝ հիշատակելով Մուսոլինիին ու Եկատերինա II-ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոստով «Սպիտակ արծիվ» շքանշանն է ուղարկել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկուն, ով ավելի վաղ որոշում էր կայացրել ուկրաինական առաջնորդին զրկել այդ պարգևից։
«Նախօրեին Լեհաստանի նախագահը նշել էր, որ «Սպիտակ արծիվ» շքանշանը սովորական պարգև չէ։ Այն Ռեչ Պոսպոլիտայի բարձրագույն վստահության խորհրդանիշն է, որը նշանակում է առանձնահատուկ կապ լեհական պետության հետ և ժողովրդի հատուկ երախտագիտությունը։ Նման խորհրդանիշը պահանջում է ոչ միայն արժանիքներ, այլև հարգանք այն արժեքների նկատմամբ, որոնք կազմում են մեր հանրության հիմքը։ Դե ինչ, եթե համարվում է, որ այդ առանձնահատուկ խորհրդանիշը կարող է մնալ Եկատերինա II-ի, Բենիտո Մուսոլինիի և Գերհարդ Շրյոդերի մոտ, ապա մենք Ուկրաինայում այդ հարցում չենք վիճի»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Զելենսկին։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան երախտապարտ է լեհ ժողովրդին՝ ցուցաբերած աջակցության և համագործակցության համար։

