Բաժիններ՝

Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրավաճառներին պատկանող նավին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», – նշել է հրամանատարությունը X-ի իր էջում։

Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանից ի վեր ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930