Բաժիններ՝

Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարծում է, որ Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ։ Այս մասին նա ասել է՝ բացելով պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի նստաշրջանը:

«ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայն են, որ Իրանին չպետք է թույլատրել միջուկային զենք ստանալ։ Այսօր ԱՄՆ-ի գործողությունների արդյունքում Իրանն ավելի հեռու է գտնվում միջուկային զենք ստանալուց, քան երբևէ», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռյուտեն նշել է, որ ՆԱՏՕ-ում բոլորը «ոգեշնչված են ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի արդյունքում խաղաղության հեռանկարով», որը, նրա կարծիքով, «հիանալի ձեռքբերում» է։

«Շնորհակալություն ձեզ, և, իհարկե, շնորհակալություն ԱՄՆ նախագահին», – ասել է Ռյուտեն՝ դիմելով Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն իրենց մասնակցությունը Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությանն աջակցելու ջանքերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930