Թրամփը Իրանի հետ համաձայնագրի հակառակորդներին անվանել է «նախանձողներ կամ հիմարներ»
Թրամփը Իրանի հետ համաձայնագրի հակառակորդներին անվանել է «նախանձողներ կամ հիմարներ»:
Truth Social-ում նա հայտարարել է, որ նրանք, ովքեր իրեն բավարար չափով կոշտ չեն համարում, կա՛մ նախանձողներ են, կա՛մ վատ մարդիկ, կա՛մ էլ հիմարներ, քանի որ ֆոնդային բորսան թարմացրել է ռեկորդները, իսկ նավթի գները նվազում են։ Թրամփը նաև նշել է, որ հուշագրի ստորագրումը համընկել է այդ հաջողությունների հետ, և գրառումն ավարտել է MAGA (Make America Great Again) կարգախոսով։

