Բաժիններ՝

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ անարդար կլինի պահանջել, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա, քանի որ մյուս երկրներն ունեն նման զենք։ Այս մասին նա ասել է հունիսի 18-ին Փարիզի Օռլի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Եթե մյուս երկրներն ունեն դրանք (խմբ.՝ բալիստիկ հրթիռներ), ապա փոքր-ինչ անարդար կլինի, եթե Իրանը դրանք չունենա», – նշել է նա:

Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են ոչ թե բալիստիկ հրթիռներին, այլ Թեհրանի միջուկային ծրագրին:

«Եթե Սաուդյան Արաբիան և Կատարն ունեն ինչ-որ քանակության (բալիստիկ հրթիռներ), ապա ես կասեի, որ դրանց առկայությունը (Իրանում) հարաբերական ​​համամասնությամբ նորմալ է», – հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930