Բաժիններ՝

Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին

Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Ժամը 22․50-ին մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում, թմրամիջոց տեղադրելու պահին, իրավապահները ձերբակալեցին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդուն։

Նա տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ կատարված խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 36 փաթեթ։ Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 42 գրամ էր, իսկ ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր։

Տղամարդը նաև հայտնեց, որ երեք փաթեթ արդեն տեղադրել է, ու նույն թմրամիջոցով փաթեթներ ունի նաև տանը։ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված գործողություններով տեղադրված փաթեթներն ու տանը եղած մոտ 15 գրամ մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվեցին և առգրավվեցին։ Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930