Վաղարշապատում Opel Astra–ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր
Հունիսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

