ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հատուկ մեխանիզմի ակտիվացում ճակատներից որևիցե մեկում, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտման արձանագրման դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին:

«Համաձայնագրի կետերից մեկն առավելագույնս պարզ է և ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում…. Եթե տեղի ունենա հրադադարի ռեժիմի խախտում, ապա (խմբ.՝ հետագա գործողությունների վերաբերյալ) որոշումները կկայացվեն այն մեխանիզմի հիման վրա, որը նախատեսված է հուշագրում», – մեջբերում է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930