Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ Իրանին ծանր հետևանքներով է սպառնացել, եթե երկիրն ինչ-որ ձևով փորձի միջուկային զենք ստանալ։ Համապատասխան տեսանյութը տարածել է Sky News-ը:
Թրամփի խոսքով՝ եթե Իրանը փորձի միջուկային զենք ստանալ, ապա «աներևակայելի հետևանքներ» կլինեն։
«Ես նույնիսկ ձեզ չեմ ասի, թե ինչ հետևանքներ կլինեն, բայց դրանք կլինեն ծանրագույն հետևանքներ», – հավելել է նա։
Դրա հետ մեկտեղ Թրամփը վստահություն է հայտնել, որ Թեհրանը չի ձգտի միջուկային զենք ստանալ։ Նա նշել է, որ նոր համաձայնագրով Իրանը նման հնարավորություն չի ունենա։

