Բաժիններ՝

Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան քաղաքական խմբավորումներն ու միջնորդները դեռևս չեն պայմանավորվել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը։

Այդ խմբավորումների զինաթափումը Իսրայելի պայմաններից մեկն է երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:

«Հանդիպմանը հաստատման է ներկայացվել երկու փաստաթուղթ, մեկը՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից, մյուսը՝ միջնորդների։ Երկարատև քննարկումներից հետո հաջողվել է ընդհանուր մոտեցում մշակել և համաձայնության գալ առաջարկվող 15 կետից 13-ի շուրջ։ Զենքի հետ կապված երկու հարց մնացել է չլուծված», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հունիսի 6-ից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում են տարբեր պաղեստինյան խմբավորումների ու միջնորդների հանդիպումներ. դրանք նպատակամիտված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման պլանի երկրորդ փուլի իրականացմանը, որը նախատեսում է, այդ թվում, միջազգային ուժերի տեղակայում, կառավարման փոխանցում Գազայի գծով հատուկ ոչ քաղաքական կոմիտեին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի մարտիկների ու այլ խմբավորումների տրամադրության տակ գտնվող զենքի հարցի կարգավորում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930