Բաժիններ՝

Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս: Այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է աշխարհում խոշորագույն Mitsui O.S.K. Lines լցանավային նավատորմի օպերատոր ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։

Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և կսպասեն, մինչև հաստատվի, որ ձեռք բերված համաձայնություններն իրոք ապահովում են նեղուցով անվտանգ անցում։

«Խելամիտ է ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», – մեջբերել է թերթը Տամուրայի խոսքը։

FT-ի տվյալներով՝ նեղուցի շրջանում նախկինի նման մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցման։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ  համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930