ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ԱՄՆ-ն պլանավորում են օգնել Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. սա ամրագրված է փոխըմբռնման հուշագրում: Այս մասին NBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրականում համաձայնագրի առանցքային մասերից մեկն այն է, որ ԱԷՄԳ-ն և Միացյալ Նահանգները պատրաստվում են օգնել Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, և դա շատ հստակ նշված է փոխըմբռնման հուշագրում», – ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը պարզաբանել է, որ փոխըմբռնման հուշագրի տեքստը կհրապարակվի հունիսի 19-ին Շվեյցարիայում կայանալիք ստորագրման պաշտոնական արարողությունից հետո։

Նրա խոսքով՝ միջուկային տեսչական ստուգումների մեկնարկի ամսաթիվը նույնպես կարող է որոշվել հունիսի 19-ին։

«Մենք ցանկանում ենք, որ նրանք հաջողակ երկիր ունենան, բայց միայն այն դեպքում, եթե նրանք անհրաժեշտ ամեն բան անեն, որպեսզի երկարաժամկետ հեռանկարում հրաժարվեն միջուկային զենքի ստեղծումից», – հավելել է Վենսը։

Նա շեշտել է, որ եթե իրանցիները կատարեն համաձայնության բոլոր պայմանները, ապա «օգուտ կունենան»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930