Բաժիններ՝

Կասեցվել է «Դիետ» ընկերության որոշ արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դիետ» ՍՊ ընկերությունում (Լոռու մարզ, ք․Վանաձոր, Թումանյան փողոց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի հատակը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, առկա են եղել քայքայամաշման (կոռոզիա) հետքեր։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Դիետ» ՍՊ ընկերության «թթվասեր 20% յուղայնությամբ» և «կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով թթվասերի տեխնոլոգիայով 18% յուղայնությամբ» արտադրատեսակների արտադրամասի արտադրական գործունեությունը:

Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930