Պետությունը կոկորդներին է մնալու.մանդատը չվեցրնեն, մաքուր ԱԺ կլինի, թե չէ կաշառքի գարշահոտը կտարածեն. Նիկոլ Փաշինյան

Եթե ընդդիմությունը մանդատները չվերցնի, կլինի 100 տոկոսանոց լեգիտիմ խորհրդարան։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ընդդիմության այն բանավեճին` վերցնել, թե չվերցնել մանդատները։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ գործող իշխանությունները գործարք են առաջարկել ընդդիմությանը, որպեսզի կարողանան ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն կազմել և խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Փաշինյանն արձագանքեց. «Եթե ասում են` գործարք են առաջարկել, թող ասեն` ով, ում։

Գագիկ Ծառուկյանին, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք գործարքին ընդառաջ կգար։ Հայաստանում իրեն գործարք առաջարկող չի եղել, դրա համար որբի նման ընկել է աշխարհեաշխարհ տարբեր տեղեր գործարք է փնտրել, գտել, հետո պարզվել է` իրեն ընդամենը հավաքագրել են, ինքը դրանից տեղյակ չէ»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը` ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը սակայն ՔՊ–ն նրան գործարք է առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930