Քանի դեռ խաղաղության օրակարգը շարունակում ենք՝ պատերազմ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

«Քանի դեռ մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի ձևավորում Ազգային ժողովում, ապա իր ասածով՝ սեպտեմբերին իսկապես «աղետաբեր պատերազմ» լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ սպառնացել էր, թե եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սահմանադրական չստանա Ազգային ժողովի այս ընտրության արդյունքում, սեպտեմբերին «աղետաբեր պատերազմ» է լինելու։ Մարտի 22-ին՝ ՔՊ-ի ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Լինելու է պատերազմ սեպտեմբերին, ընդ որում՝ աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չեմ ասում՝ ընտրություններում հաղթի, սահմանադրական մեծամասնություն չստանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930