Նոր Կառավարության ձևավորումից հետո գործադիրում ու ԱԺ-ում մեծ փոփոխություններ չեն լինելու. Փաշինյան
Նոր Կառավարության ձևավորումից հետո գործադիր իշխանության մեջ մեծ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին 168.am-ի հաղորդմամբ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թղթակիցը նաև հարց է տվել ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ ընդդիմության մեղադրանքների մասին՝ փորձելով սլաքներն ուղղել «տեղերում» «ինքնագործունեության» վրա։ Հարցին, թե «կա՞ ուսումնասիրություն՝ տեղերում ինչպիսի ինքնագործունեություն է եղել», Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե դա իրավապահ մարմինների քննության հարց է։
«Մենք էլ, իհարկե, ականջալուր կլինենք և կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում Ձեր ուշադրությունը հրավիրել։ Իհարկե, էդպիսի վիճակագրություն էլ չկա, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանում երբևէ եղել է որևէ նախընտրական պրոցես կամ քաղաքական պրոցես, որտեղ, ասենք, Հանրապետության գործող ղեկավարն ավելի շատ տեղ է այցելել և ավելի շատ ելույթ է ունեցել և ավելի շատ մարդկանց հետո է շփվել։ Եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ի՞նչ իմաստ ուներ էդքան էներգիա ծախսել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։

