Բաժիններ՝

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 101-ի։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքման գործընթացին վիրուսի բռնկման կենտրոն դարձած շրջաններում։ Այսօր մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ի՝ չնայած իշխանությունները հայտնել են, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։

Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում, որտեղ զինված հակամարտություն է ընթանում։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ հունիսի 8-ի դրությամբ մեկ օրում հաստատվել է 35 նոր դեպք, այդ թվում՝ 10 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի։

Վիրուսի տարածմանը զուգահեռ հարձակումներ են տեղի ունենում թաղման արարողություն իրականացնող թիմերի և բուժման կենտրոնների վրա։ Իտուրիում զինված խմբավորումների ներկայությունը, ըստ իրավիճակի վերաբերյալ զեկույցի, շարունակում է «սահմանափակել հումանիտար օգնության հասանելիությունը» վտանգի տակ գտնվող կամ արդեն տուժած շրջաններում։

Ուգանդայում ևս կա գրեթե 20 վարակված։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930