ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։

Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի ուշ, պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։

Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՁՊՎ, առանձնազրույց ունեցել Հովհաննես Սահակյանի հետ և քննարկել նրա կողմից բարձրացված հարցերը։

Առանձին հարցեր տեղում լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջամտության արդյունքում։

Պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի, իրավունքներին առնչվող հարցերի հետ կապված ձեռք բերված տվյալները ներկայում ամփոփվում են: Գործի հանգամանքների և անձի իրավունքների ապահովման վիճակի առնչությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմնից։

Ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930