Կուտակումներ են. «Միասնության թևերը» ահազանգում է ընտրական գործընթացի խափանումների մասին
«Միասնության թևեր» ահազանգ է ստացվել, որ 9/16 ընտրատեղամասում (Մայակովսկու անվան թիվ 7 դպրոց, Գր. Լուսավորիչ 7) այնքան շատ են եղել կուտակումները, որ մարդիկ ստիպված առանց քվեարկության հեռացել են։ Կուսակցությունից հայտնում են.
«Ակնհայտ է, որ իշխանությունները չեն կազմակերպել ընտրությունների պրոցեսն այնպես, որ անձինք անխոչընդոտ մասնակցեն ընտրություններին։
Կուտակումների մասին ահազանգերը բազմաթիվ են։
Թեժ գծի հեռախոսահամարը՝ 033 200 330»:

