Նման հերթեր չեմ հիշում, բարձր մասնակցություն կա, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին. Էդմոն Մարուքյանը քվեարկեց

Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, նման հերթեր չեմ հիշում, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը:

«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, բովանդակությունը այս գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան: Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չէ կապված, կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ ու նորմալ կյանքի վերադարձի հետ:

Մենք արձանագրում ենք բարձր մասնակցություն, ասեմ, որ չեմ հիշում նման հերթեր: Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, սա նշանակում է, որ քաղաքական ուժերին քարոզարշավով հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս»,- նշել է Մարուքյանը:

Անդրադառնալով ձերբակալություններին՝ Մարուքյանը շեշտեց, որ իրենց ուժից ձերբակալություններ չկան. «Ֆիզիկական շտաբները պրովոկացիայի բուն են, աշխատել ենք սոցիալական և էլեկտրոնային հարթակներում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930