Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում է․ Էդգար Ղազարյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Նիկոլ Փաշինյանի՝ ընտրությանը մասնակցության նկարը, հիշեցնում է․
«Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում է։ Քվեարկության օրը մինչև ժամը 20:00-ն լռության օր է»։

