Մակրոնը՝ Ուկրաինայի պատերազմի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական հանրային հայտարարությունն է արել Ուկրաինայում ընթացող պատերազմի և դրա հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատման գործընթացում Եվրոպայի դերակատարումն այլևս անխուսափելի է։
«Որոշակի պահի եվրոպացիները անպայման պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության ծրագրի շուրջ։ Քանի որ, հաշվի առնելով աշխարհագրությունը, խոսքը վերաբերում է հենց եվրոպացիների համար խաղաղության և անվտանգության ճարտարապետությանը»,-ասել է նա։



