Բաժիններ՝

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում հունիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խոսել է «Հեզբոլլահ» խմբավորման հետ Լիբանանում հնարավոր հրադադարի մասին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Նրանք ինձ չեն մերժել։ Նրանք զանգահարեցին մեզ և ասացին. «Գուցե դադարեցնե՞նք»։ Եվ կարծում եմ, որ այնտեղ որոշ բաներ տեղի կունենան», – ասել է նա։

«Շատ լավ կլիներ, եթե Լիբանանում խաղաղություն լիներ։ Ես խոսել եմ Բիբի (Բենիամին) Նեթանյահուի հետ այդ մասին, և ես խոսում եմ Լիբանանի հետ այդ մասին, և ես իրականում խոսել եմ «Հեզբոլլահ»-ի հետ այդ մասին։ Եվ կարծում եմ, որ առաջընթաց է գրանցվել», – հավելել է Թրամփը։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ը մերժել էր Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ դեսպանների մակարդակով Իսրայելի և Լիբանանի հաստատած հրադադարի ծրագիրը՝ պահանջելով, որ Իսրայելը դուրս բերի զորքերը Լիբանանի հարավից։ Իսրայելն իր հերթին հայտարարել էր, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավի այն տարածքներից, որոնք գտնվում են իրենց վերահսկողության տակ որպես «բուֆերային գոտի»։

Իրանը Լիբանանում հրադադարը դարձրել է Վաշինգտոնի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրի պայման և վերջին օրերին ակնարկել է, որ կարող է անմիջականորեն միջամտել, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930