ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին

Ռուսական կողմը հույս ունի, որ Երևանի ընտրությունը կլինի «պատմականորեն ճիշտ»՝ Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի:

«Մենք հույս ունենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որոնցից հայ ժողովուրդը միշտ օգտվել է, և վստահ եմ՝ կշարունակի օգտվել»,-ասել է Ռյաբկովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930