Բաժիններ՝

ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներին միասնության կոչ է արել իրանական հարվածների ֆոնին

ԱՄԷ ղեկավարությունը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա) կոշտ և միասնական դիրքորոշում ունենալ Բահրեյնի և Քուվեյթի օբյեկտների վրա իրանական գրոհներից հետո անվտանգության ոլորտում ստեղծված իրադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդականը:

«Պարսից ծոցի պետությունները պետք է վճռական, միասնական և միահամուռ դիրքորոշում ունենան։ Անընդունելի է Պարսից ծոցի որևէ պետության միայնակ թողնել գրոհների դեպքում», – X սոցիալական ցանցում գրել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

Նա նշել է, որ «ագրեսիան չի թիրախավորում որևէ կոնկրետ երկրի», այլ Պարսից ծոցի բոլոր պետություններին։

Հունիսի 3-ի գիշերը իրանցի և ամերիկացի զինվորականները փոխադարձ հարվածներ են հասցրել։ Մասնավորապես, Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող օբյեկտների ուղղությամբ, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պնդմամբ՝ դրանք չեն հասել իրենց թիրախներին։

Միևնույն ժամանակ, Քուվեյթը հայտնել է հարվածների հետևանքով 1 զոհի և վիրավորների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930