ԱՄՆ-ը Հայաստանի հետ չի վարվում որպես հավասար գործընկերոջ. Զախարովա

ԱՄՆ-ը Հայաստանի հետ չի վարվում որպես իրավահավասար գործընկերոջ: Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մայիսի վերջին Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Զախարովան նշել է, որ ստորագրված փաստաթղթերից և ոչ մեկը միջազգային պայմանագիր չէ, և հետևաբար՝ կողմերի համար որևէ կոնկրետ պարտավորություն չի ստեղծում։

«Եկեք հարց տանք՝ իրավահավասար գործընկերոջ հետ այդպե՞ս են վարվում։ Իհարկե՝ ոչ։ Երբ խոսքը վերաբերում է իրավահավասարությանը գործը չի սահմանափակվում հռչակագրերով, հայտարարություններով, խոստումներով, երդումներով։ Խոսքը գնում է հարաբերությունները միջազգային պայմանագրերով ձևակերպելու մասին»,- ասել է Զախարովան գործակալությանը՝ պատասխանելով այս փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ ՌԴ գնահատականի մասին հարցին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև մատնանշել է այն փաստը, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը նախկինում ևս կնքել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթեր, սակայն ամերիկացիների նախորդ խոստումներն այդպես էլ չեն կատարվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930