Մադյարը Հունգարիան առաջարկել է որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր
Հունգարիան պատրաստ է դիվանագիտական ներդրում ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում և կարող է դառնալ վայր բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում։
«Մենք կարող ենք դիվանագիտական և մարդասիրական օգնություն ցուցաբերել, և Հունգարիան կարող է նաև ծառայել բանակցությունների վայր», – ասել է նա։
Անդրադառնալով Կիևի համար անվտանգության երաշխիքներին՝ Մադյարը նշել է, որ դրանք կարող է տրամադրել միայն միջազգային հանրությունը։
«Հունգարիան այդտեղ չի կարող վճռորոշ դեր խաղալ. դա մեծ տերությունների առանձնաշնորհն է», – կարծում է նա:
Հունիսի 2-ին Մադյարը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և նրան ասել, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։



