Թրամփը չի բացառում, որ Իրանի ծովային շրջափակումը կպահպանվի մինչև աշուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի նկատմամբ գործող ծովային շրջափակումը կպահպանվի մինչև սեպտեմբերի սկիզբը։ New York Post-ի հետ հարցազրույցում ԱՄՆ ղեկավարին հարցրել են, թե արդյոք իր կարծիքով ուժի մեջ կմնա իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը մինչև Աշխատանքի օրը, որն ավանդաբար ԱՄՆ-ում նշվում է սեպտեմբերի 7-ին։
«Չգիտեմ։ Այսինքն՝ կարծում եմ, որ նման բան հնարավոր է, բայց դա քիչ հավանական եմ համարում…. Կարծում եմ՝ իրավիճակը բավականին արագ կկարգավորվի», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Լրատվամիջոցը նշում է, որ ծովային շրջափակման՝ մինչև աշուն պահպանվելու դեպքում կնշանակի, որ ամբողջ ամռան ընթացքում վառելիքի գները չեն իջնի, և դա կվնասի հանրապետականներին նոյեմբերի 3-ին կայանալիք միջնաժամկետ ընտրություններում։
Թրամփը հավելել է, որ Իրանի հետ բանակցություններն «արագ են զարգանում»։ Նրա խոսքով՝ միջուկային զենք չի լինի, նաև «շատ լավ բաներ են կատարվելու»։



