Լատվիայի նոր վարչապետը ցանկանում է խզել առևտրային կապերը Ռուսաստանի հետ
Ըստ հրապարակման՝ Կուլբերգսն ընդգծել է, որ առաջվա պես պնդում է, որ Ռուսաստանի հետ գործարար կապեր չպետք է պահպանել։ Հարցին, թե արդյոք նրա ասածը նշանակում է, որ Լատվիայի ծրագիրը նախատեսում է Ռուսաստան ներմուծման և արտահանման դադարեցում՝ առանձին բացառություններով, Կուլբերգսը դրական է պատասխանել։
Նշվում է, որ վարչապետն ԱԳ նախարար Բայբա Բրաժեին կհանձնարարի «այս հարցի լուծումը գտնել» ԵՄ-ի հետ համակարգմամբ։
Կուլբերգսը դրա հետ մեկտեղ ընդունել է, որ Լատվիայի դեղագործական հատվածը չի կարողանա արագորեն վերակողմնորոշվել դեպի այլ շուկա, ուստի հարցը կքննարկվի դեղագործական ընկերությունների ղեկավարների հետ։ Կուլբերգսը չի հստակեցրել, թե էլ որ հատվածները կարող են բացառություններ ակնկալել։
LETA-ի տվյալներով՝ 2026 թվականի առաջին երեք ամսում Լատվիան Ռուսաստան է արտահանել 244,15 միլիոն եվրոյի ապրանք, իսկ Ռուսաստանից ներմուծել է 10,51 միլիոն եվրոյի ապրանք։



