Բաժիններ՝

Լեհաստանը հաստատել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենքի շուրջ բանակցում է Եվրոպայի երկրների հետ

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հաստատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների միջև ՆԱՏՕ-ի մակարդակով բանակցությունները՝ Nuclear Sharing միջուկային ծրագրի ընդլայնման շուրջ: Այս մասին նախարարն ասել է TVP Info հեռուստաալիքի եթերում։

«ՆԱՏՕ-ի մակարդակով, իհարկե, (խմբ.՝ բանակցություններն) ընթացքի մեջ են: Հունիսի 18-ին Բրյուսելում կենտրոնակայանում կկայանա պաշտպանության նախարարների հանդիպում, օրակարգի թեմաներից մեկը կլինի միջուկային զսպման ներուժը», – ասել է նախարարը:

«Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ դա շատ զգայուն թեմա է: Եթե դրա մասին ինչ-որ հայտարարություններ լինեն, ապա միայն ամփոփիչները և ՆԱՏՕ-ի մակարդակով, ոչ թե ենթադրություններ», – հավելել է նա:

Ավելի վաղ բրիտանական Financial Times (FT) թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի գծով ուսումնասիրում է Եվրոպայի երկրներում լրացուցիչ միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը՝ համոզելու դաշնակիցներին ամերիկյան անվտանգության երաշխիքների հուսալիության հարցում:
Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել Եվրոպայի տարածքում տեղակայելու լրացուցիչ երկակի նշանակության ռմբակոծիչներ (DCA), որոնք ունակ են կրելու ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք: Դաշինքի արևելյան թևի ներկայացուցիչները, այդ թվում՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, հետաքրքրություն են հայտնել նախաձեռնությանը միանալու հարցում: FT-ի աղբյուրները պարզաբանել են, որ նման համաձայնագիր հազիվ թե կնքվի մոտ ապագայում։

ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրում ընդգրկված են Բելգիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Թուրքիան և Մեծ Բրիտանիան. դրանց տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան ռմբակոծիչներ միջուկային մարտագլխիկներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930