Բաժիններ՝

Սպերցյանը մերժել է անգլիական ակումբի տրանսֆերային առաջարկը

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մերժել է Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող ակումբներից մեկի տրանսֆերային առաջարկը, որը պատրաստ է եղել գործարքի համար վճարել 20 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

​Աղբյուրի տեղեկություններով՝ կիսապաշտպանը չի ցանկանում տեղափոխվել անգլիական երկրորդ ուժեղագույն դիվիզիոն, չնայած այն հանգամանքին, որ ակումբը նախատեսում էր նրա տրանսֆերն իրագործել Անգլիայի Պրեմիեր լիգա (ԱՊԼ) դուրս գալու նպատակային ծրագրի շրջանակներում։

​Հիշեցնենք, որ նախորդ տարի Սպերցյանին ձեռք բերելու փորձեր էր ձեռնարկում նաև անգլիական «Սաութհեմփթոնը», որն այդ ժամանակ նույնպես հանդես էր գալիս Չեմպիոնշիփում։

​Ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 25 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930