Կոնստանցայում ՌԴ գլխավոր հյուպատոսը պերսոնա նոն գրատա է հայտարարվել. Ռումինիայի նախագահ

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ Կոնստանցա քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Կոսիլինը պերսոնա նոն գրատա է հայտարարվել, իսկ հյուպատոսությունը կփակվի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքն ընկել է Գալացում գտնվող տան տանիքին, տուժել է երկու մարդ։ Երկրի իշխանությունները միջադեպի մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն ապացույցներ չեն ներկայացրել։ Ընդ որում, ռումինացի զինվորականները չեն որսացել դրոնը, թեև հետևում էին դրան ռադիոլոկացիոն համակարգերով։

«Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը պերսոնա նոն գրատա է հայտարարվել, հյուպատոսությունը կփակվի»,-հայտարարել է Դանը ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից իբր այլ երկրների օդային տարածքը խախտելու մասին պնդումները, այդ հայտարարություններն անվանել է դատարկ և անհիմն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031