Բաժիններ՝

Թուրքիային պատկանող բեռնատար նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի hարձակման, ինչի հետևանքով տnւժել է երկու մարդ. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիային պատկանող չորաբեռնատար նավը մայիսի 28-ին Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայտնի է դարձել, որ ուկրաինական Օդեսա նավահանգստից դեպի Թուրքիա չոր բեռներ տեղափոխող՝ Վանուատուի դրոշի ներքո գտնվող և Թուրքիային պատկանող նավը երեկ երեկոյան ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման. անձնակազմի անդամ հանդիսացող մեր երկու քաղաքացի ստացել է թեթև վնասվածքներ։ Նավում գտնվող մեր քաղաքացիների վիճակին ուշադիր հետևում է Օդեսայում մեր գլխավոր հյուպատոսությունը:

Սև ծովում պատերազմի վերջին էսկալացիայի հետ կապված ռիսկերի ու սպառնալիքների վերաբերյալ մեր մտահոգությունը մեր տարածաշրջանի համար, ինչպես նաև մեր երկրի վրա դրա հնարավոր բացասական հետևանքների մասին մեր նախազգուշացումները բոլոր մակարդակներում հայտնվում են խնդրում ներգրավված բոլոր կողմերին։ Մենք կրկնում ենք մեր նախազգուշացումը բոլոր շահագրգիռ կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել պատերազմի անվերահսկելի էսկալացիայի։ Սև ծովում քաղաքացիական նավերի նավագնացության անվտանգության ապահովման և պատերազմը բանակցությունների միջոցով դադարեցնելու մեր կոչերն ուժի մեջ են մնում:

Մենք հիշեցնում ենք համապատասխան կողմերին, որ պատրաստ ենք մշակել տարածաշրջանային պատկանելության սկզբունքի վրա հիմնված և արդյունքին միտված միջոցներ՝ էսկալացիան կանխելու և խաղաղության գործընթացն արագացնելու համար»,- եզրափակել է ԱԳՆ-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031