Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել. Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ռումինիայում բնակելի շենքին ռուսական ԱԹՍ-ի hարվածի մասին

Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել: Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Ռումինիայում բնակելի շենքին ռուսկան ԱԹՍ-ի հարվածին:

«Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել։

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխուժումը հարվածել է Ռումինիայի խիտ բնակեցված շրջանին՝ վիրավորելով խաղաղ բնակիչների։

ԵՄ տարածքում։

Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Ռումինիային և նրա ժողովրդին։

Մինչ մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպումը, հատկապես մեր արևելյան սահմանին, մենք կշարունակենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա։

Մենք պատրաստում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթը»,- գրել է Լայենը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինական Գալաց քաղաքի Բրեիլեյ փողոցում գտնվող բնակելի բազմահարկ շենքի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031