Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանը դուրս բերել Չինաստան
Իրանը, ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շրջանակներում, պատրաստակամություն է հայտնել իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը՝ պայմանով, որ այն հանձնվի Չինաստանին։ Այս մասին հայտնել է սաուդյան Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը պատրաստ է իր տարածքից դուրս բերել բարձր հարստացված ուրանը»,- մեջբերում է հեռուստաալիքը աղբյուրների խոսքերը։
Ընդ որում, նրանց տվյալներով, Թեհրանը «որպես պայման է առաջադրում բարձր հարստացված ուրանի ուղարկումը Չինաստան»։
Al Hadath-ի զրուցակիցները նաև նշել են, որ Իրանը «ձգտում է երաշխիքներ ստանալ Չինաստանից, նախքան առաջ շարժվելը» ԱՄՆ-ի հետ բանակցություններում։



