Թուրքիայում օդանավակայանների թիվը կհասնի 60-ի

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարաը Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ երկրում գործող օդանավակայանների թիվը մոտ ժամանակում կհասնի 60-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պետական օդանավակայանների վարչության ղեկավարների հանդիպման ժամանակ Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս Թուրքիայում գործում է 58 օդանավակայան, իսկ Յոզղաթի և Բայբուրթ-Գյումյուշհանեի նոր օդանավակայանների շահագործումից հետո այդ թիվը կհասնի 60-ի։

Նախարարն ընդգծել է, որ 2002-ից ի վեր Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել ավիացիոն ենթակառուցվածքներում՝ վերակառուցելով նախկին օդանավակայանները և կառուցելով նորերը։ Ուրալօղլուի խոսքով՝ Թուրքիան այժմ թռիչքներ է իրականացնում 133 երկրի 356 ուղղությամբ։ Նա նաև հայտնել է, որ 2025-ին Թուրքիայի օդանավակայանները սպասարկել են ռեկորդային՝ 247 միլիոն ուղևոր։

Ուրալօղլուն հավելել է, որ երկրի ավիացիոն ոլորտում շարունակվում են թվայնացման, տեղական ռադարային համակարգերի ներդրման և օդային երթևեկության կառավարման արդիականացման ծրագրերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031