Հեղեղումներ Թուրքիայում. զոհվել է երեք մարդ, որոնց թվում՝ 15-ամյա մի պատանի

Թուրքիայի հարավում հինգշաբթի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնել են պաշտոնյաները: Ներքին գործերի նախարարությունը եղանակային վտանգի մասին նախազգուշացումներ է տարածել երկրի 81 նահանգներից 15-ի համար, հաղորդում է Associated Press-ը։

Հաթայ նահանգում տեղացած հորդառատ անձրևները, որն ամենաշատն էր տուժել 2023 թվականի ավերիչ երկրաշարժից, հանգեցրել են նրան, որ Ասի գետը (հայտնի է նաև որպես Որոնտես) դուրս է եկել ափերից՝ հեղեղելով դաշտերն ու գյուղերը: Քանդվել են նաև ճանապարհներ ու կամուրջներ։

Զոհվածների թվում է 15-ամյա մի տղա, որը մահացել է Հաթայ նահանգի կենտրոն Անտիոք քաղաքում սողանքի հետևանքով փլուզված տանը:

Դեֆնեում 66-ամյա մի տղամարդ է զոհվել, երբ նրա ավտոմեքենան սահել է դեպի ջրատար խրամատը, իսկ Սամանդաղի շրջանում 62-ամյա մեկ այլ տղամարդու քշել-տարել են հեղեղաջրերը:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հեղեղումները զգալի վնաս են հասցրել գյուղատնտեսությանը՝ շուրջ 2900 հեկտար տարածքի վրա։

Աղետների հետևանքների վերացման բրիգադները շարունակում են գնահատել հասցված վնասները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031