Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո բժշկուհուն ազատելու հրահանգը կա․ Ավինյանը հերքում է

Արաբկիրում Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, ըստ արդեն հաստատված տեղեկությունների, Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը բժշկուհի Արփինե Սողոյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել, բայց բժշկուհին ասել է, որ սեփական դիմումի համաձայն չի պատրաստվում լքել աշխատանքը։

Մեր տեղեկություններով՝ Արփինե Սողոյանին ընդդիմադիր հայացքների պատճառով ավելի վաղ են թիրախավորած եղել, սակայն հենց նույն տնօրենն է գնահատել նրա մասնագիտական որակները և ընթացք չի տվել նմանատիպ դրվագներին, այս անգամ, ասում են՝ ամեն բան այլ հունով է գնացել․ պոլիկլինիկայի տնօրենին հրավիրել են քաղաքապետարան։

Ամեն դեպքում, քարոզարշավին մասնակցող Ավինյանը շտապել է հերքել տեղեկությունները՝ նշելով․ «Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից։

«Մանավանդ որ խոսքը գնում է կնոջ մասին, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց դա նաև չի նշանակում, որ մարդը աշխատանքից ազատվելու է կամ նման վտանգ կա։ Ես երաշխավորում եմ, որ նման բան հնարավոր չի»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ այսօր քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սկսեց վիճաբանել և գոռգոռալ, երբ անվանի բժիշկ, պատերազմում բռնի անհետացած Հրանտ Պապիկյանի քույրը՝ Արփինե Սողոյանը, խոսեց հայրենիքի կորստի մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031