Իրանի պաշտպանության նախարարություն. Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել է

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայի-Նիքը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը փոխել է համաշխարհային կարգը, հաղորդում է Mehr-ը։

«Երրորդ պարտադրված պատերազմի արդյունքում Ամերիկայի գլոբալ հեգեմոնիան փլուզվել է։ Իրանի ժողովուրդը և զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել վճռականորեն արձագանքելու ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի», – ասել է Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Ամերիկյան միակողմանիությունը մոտենում է ավարտին, և աշխարհը, հենվելով Ռամադանի պատերազմի [2026 թվականի փետրվարի 28] և իրանցի ազգի խիզախ դիմադրության ու պաշտպանության վրա, շարժվում է դեպի բազմակողմանիություն, որը կփոխարինի ամերիկյան միակողմանիությանը», – ավելացրել է Ռեզա Թալայի-Նիքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031