Ֆրանսիայի դատախազությունը Նիկոլա Սարկոզիի համար 7 տարվա ազատազրկում է պահանջում
Ֆրանսիայի դատախազությունը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար պահանջել է 7 տարվա ազատազրկում և 300,000 եվրո տուգանք։
Խոսքը 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ լիբիական կողմից ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման գործով վերաքննիչ գործընթացի մասին է։
Մեղադրող կողմը նաև միջնորդել է. 5 տարով արգելել Սարկոզիին զբաղեցնել պետական պաշտոններ։
Հիշեցնենք, 2025 թվականին այս նույն գործով նա արդեն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն քաղաքական գործիչը բողոքարկել էր դատավճիռը և շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները։



