Բաժիններ՝

Չիմաևը կրել է կարիերայի առաջին պարտությունը և զրկվել UFC-ի չեմպիոնական գոտուց

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում մայիսի 10-ի գիշերը կայացել է խառը մենամարտերի UFC 328 մրցաշարը։ Գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում ԱՄԷ-ն ներկայացնող Խամզաթ Չիմաևի և ամերիկացի Շոն Սթրիքլենդի միջև տիտղոսային մենամարտն էր։

​Հինգ ռաունդ տևած դիմակայությունն ավարտվել է ամերիկացի մարտիկի հաղթանակով։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) Շոն Սթրիքլենդը հաղթանակ է տոնել և խլել չեմպիոնական գոտին։ Այս արդյունքով Խամզատ Չիմաևը կրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։

​Այժմ Չիմաևի ակտիվում կա 16 մենամարտ, որոնցից 15-ն ավարտվել է հաղթանակով, իսկ մեկը՝ պարտությամբ։ Սթրիքլենդն իր հաշվին գրանցել է կարիերայի 31-րդ հաղթանակը՝ ունենալով նաև 7 պարտություն։

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Դրիկուս դյու Պլեսիին՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը, իսկ Սթրիքլենդը նոկաուտի էր ենթարկել Էնթոնի Էռնանդեսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031