1,5 միլիոն դրամ՝ Տավուշի էկոպարեկային վարչության բացման ժամանակ օրհներգի կենդանի կատարման համար
Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչությունը պատրաստ է գործարկման. օրերս հայտարարել էին Էկոպարեկային ծառայությունից։ Իջևան քաղաքում այս վարչության բացմանը ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը։


Տեղեկացանք, որ արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ, որի համար Իջևան է գնացել Չեքիջյանի երգչախումբը։
Վերջինի մասին տեղեկանում ենք էլեկտրոնային գնումների համակարգից։
Այսպես, Էկոպարեկային ծառայությունը մեկ անձ ոչ մրցակցային գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի հետ՝ 1,5 միլիոն դրամով պատվիրակելով սույն միջոցառման շրջանակում երգչախմբի ներկայությունն ու ՀՀ օրհներգի կատարումը։



