Պարոն նախագահ, երբ ՀՀ-ն ուներ արժանի ղեկավարներ, Արցախում հայեր էին ապրում, Նիկոլի օրոք Արցախում խաղաղ է,բայց հայ չկա. Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պարոն նախագահ, երբ ՀՀ-ն ուներ արժանի ղեկավարներ,Արցախում հայեր էին ապրում, իսկ ձեր սիրելի Նիկոլի օրոք Արցախում խաղաղ է,բայց հայ չկա։
Բարեկամ Ֆրանսիայի Նիկոլի բարեկամ նախագահին արժե տեղեկացնել.
8 տարի առաջ,երբ ՀՀ-ն եւ ՌԴ-ն իրական դաշնակիցներ էին ,Արցախը հայ ժողովրդինն էր։
Իսկ ձեր ՝պարոն Մակրոն եւ պարոն Միշելի թամադայությամբ ,Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Եւս մեկ հիշեցում. մինչեւ 2018-ը,երբ Հայաստանն ուներ արժնանի ու պետական արժեքներ դավանող ղեկավարներ,ՀՀ-ն ՌԴ-ի օրինակելի դաշնակիցն էր ու Ֆրանսիայի վստահելի գործընկերը։
Իսկ այսօր ,ձեր սիրելի Փաշինյանի ջանքերով,վեր է ածվում ՀակաՌուսաստանի ու Արեւմուտքի պլացդարմի։
Հուսամ,հունիսի 7-ին այդ կործանարար ընթացքը կկասեցվի»։



