Էրդողանը կադրային մի շարք փոփոխություններ է իրականացրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կադրային մի շարք փոփոխություններ է իրականացրել։
Պաշտոնից ազատվել են Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Մահմութ Դեմիրթաշը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը և Անկարա նահանգի ոստիկանապետ Էնգին Դինչը։
Նոր նշանակումների համաձայն՝ ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար է նշանակվել Ալի Ֆիդանը, Անկարայի նահանգապետ՝ Յակուփ Ջանբոլաթը, իսկ Մաքսութ Յուքսեքը՝ Անկարա նահանգի ոստիկանության պետ։ Վասիփ Շահինը նշանակվել է Թուրքիայի մարդու իրավունքների և հավասարության խորհրդի նախագահ։
Ադըյամանի նահանգապետ Օսման Վարոլը նշանակվել է Այդընի նահանգապետ, Ստամբուլի Գյունգյորեն շրջանի ղեկավար Աբդուլլահ Քյուչյուքը՝ Ադըյամանի նահանգապետ, իսկ միգրացիայի կառավարման վարչության պետ Հուսեյն Քյոքը՝ Նևշեհիրի նահանգապետ։



