Մուսթաֆաևի հետ ի՞նչ եք քննարկել. բացի Ադրբեջանի ձեռքերը մաքրելուց, ի՞նչ եք արել, ասեք. Արման Թաթոյան
«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը քննադատել է իշխանություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկատվություն չտրամադրելու համար։
Նրա խոսքով՝ նախօրեին հասարակությունը տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի հայտնվելու մասին, սակայն այդ այցի նպատակի վերաբերյալ պաշտոնական հստակ պարզաբանումներ չեն տրվել։
«Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում, ու մեզ ընդամենը մնացել էր կռահել, թե ինչ է անում այդ ինքնաթիռը Երևանում։ Հետո օրվա մեջ իշխանությունը տարածեց տեղեկություն, թե տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, բայց այդ հայտարարության մեջ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկել այդ հանձնաժողովը»,-ասել է Թաթոյանը։
«Սահմանազատման հարցը մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունի, և հանրությունն իրավունք ունի իմանալու դրա մանրամասները»,- նշել է Թաթոյանը՝ կոչ անելով ապահովել գործընթացի թափանցիկությունը։
«Ինչի՞ չեք հրապարակում ինֆորմացիա։ Այդ հանձնաժողովի հայտարարության մեջ ընդամենը տեղեկություն է, որ դեռ համաձայնվել են հանձնարարել կառավարություններին ուղեցույց հաստատել։ Պատկերացնո՞ւմ եք նոր ուղեցույց պիտի դիմեն, որ հաստատեն»։
Թաթոյանն ասել է, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում անվտանգության կարևորագույն հարցերի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։



