Ինձ զարմացնում է որոշ մարդկանց միամտությունը, ովքեր կարծում են, թե խաղաղությունը Նիկոլի բերելով, կամ Թորոսյան Արսենի ստրկամտությամբ է հաստատվում

Քաղաքագետ Արմեն Մինասյանը գրում է. «Պետոն Արսեն Թորոսյանին հարցնում է` ինչի չեք խոսում Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին, ասում է` մենք չպիտի այնպիսի բաներ անենք, որ կսրի կոնֆլիկտային վիճակը: Ինձ չի զարմացնում Արսեն Թորոսյանի նարատիվը… Նա ըստ ամենայնի պատրաստ է ուրանալ ամեն ինչ, միայն թե սահմանին հանկարծ չկրակեն:

Ինձ չի զարմացնում նաև հանրության այն շերտի գոյությունը, որ սարսափում է պատերազմի ու զրկանքների մտքից (ի վերջո եթե մարդն աննորմալ չէ, պատերազմ փափագել չի կարող):

Ինձ զարմացնում է որոշ (իրականում` բազում) մարդկանց միամտությունը, ովքեր կարծում են, թե խաղաղությունը Նիկոլի բերելով, կամ Թորոսյան Արսենի ստրկամտությամբ է հաստատվում:

Իրականում, երբ պատերազմի (կամ` խաղաղության) անհրաժեշտություն առաջանա, Հայաստանին, նրա ղեկավարին ու հանրությանը ոչ ոք ոչ հարցնելու է, ոչ էլ տեղեկացնելու: Միակ բանը, որ մեզանից կախված է` պատերազմին ու խաղաղությանը պատրաստ լինելն է: Օրվա իշխանությունը ոչ մեկին է պատրաստ, ոչ էլ մյուսին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930