Սպիտակ տան մոտ Չարլզ 3–րդի այցից առաջ կախել են Ավստրալիայի դրոշները

Վաշինգտոնի իշխանությունները Բրիտանիայի դրոշների փոխարեն սխալմամբ Ավստրալիայի դրոշներն են կախել Սպիտակ տան մոտակայքում՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի այցի նախաշեմին, որը սպասվում է ապրիլի 27-30-ը։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ մայրաքաղաքի տրանսպորտի նախարարության պաշտոնյային։

«Կոլումբիայի շրջանը սխալմամբ Ավստրալիայի դրոշներ է կախել բրիտանական դրոշների փոխարեն»,- գրում է գործակալությունը։

Ըստ այդ տվյալների՝ Ավստրալիայի 15 դրոշներ կարճ ժամանակով կախված են եղել Սպիտակ տան մոտ, այնուհետև դրանք փոխարինվել են Բրիտանիայի դրոշներով։ Թագավորի այցի կապակցությամբ քաղաքում կախվել է ընդհանուր առմամբ ավելի քան 230 դրոշ։

Գործակալությունը հիշեցնում է, որ Չարլզ 3-րդը պաշտոնապես պետության ղեկավարն է նաև Ավստրալիայում, սակայն փաստացի դա մեծամասամբ արարողակարգային դեր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930