«Ռոման» հայտարարել է Կլաուդիո Ռանիերիի հեռանալու մասին
Իտալական «Ռոման» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Կլաուդիո Ռանիերին լքել է ակումբի տնօրենների խորհրդի խորհրդականի պաշտոնը։
««Ռոման» հաստատում է Կլաուդիո Ռանիերիի հետ իր գործընկերության ավարտը։ Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Կլաուդիոյին «Ռոմայի» զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նա թիմը ղեկավարում էր շատ դժվարին ժամանակահատվածում, և մենք միշտ շնորհակալ կլինենք նրա ջանքերի համար»,- ասվում է հայտարաության մեջ:



