Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի պատարագ է մատուցվել
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված հոգեհանգստի պատարագին։
Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, պատարագը մատուցվել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Պատարագին մասնակիցները նաև ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։



